Տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանում սկսել է խորանալ տնտեսական աճի արագացմանը զուգընթաց՝ 2000-ական թվականների սկզբից, որը ուղեկցվել է մայրաքաղաքի տնտեսական դերի և նշանակության աճով, ինչի արդյունքում տարբերությունը Երևանի և Հայաստանի մարզերի միջև անընդհատ աճել է:

 


Անհամաչափ զարգացման արդյունքում բնակչության անցանկալի արտահոսքը մարզերից էլ ավելի է նպաստել Երևանի կենտրոնացմանը: Այս խնդրի լուծման ուղղությամբ վերջին տարիներին քայլեր կատարվել են, ընդունվել է տարածքային համաչափ զարգացման հայեցակարգ, մարզերում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել,և այս խնդրի լուծման շրջանակներում առանձնահատուկ կարևոր է վերջին շրջանում Դիլիջանի միջազգային դպրոցի և Գյումրու տեխնոպարկի շահագործման հանձնելու փաստը:

 

Երկու դեպքում էլ գիտակրթական նշանակություն ունեցող կառույցների գործունեությունները ակտիվություն կմտցնեն քաղաքներում՝ նպաստելով տարածքային համաչափ զարգացման գործընթացին:

 

 

 

Վաչագան Գևորգյան