ԱԺ քառյակի երեք քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», համատեղ հանրահավաք կանցկացնեն հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում. այս մասին քառյակի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«ՀՅԴ չի մասնակցի միասնական հանրահավաքին, այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ, այնպիսի լրջագույն հարցում, ինչպիսին սահմանդրական փոփոխություններ են: Այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն երեք քաղաքական ուժերի հանրահավաքին չի մասնակցի»,- ասել է նա:

 


Այսպիսով՝ Քառյակը դարձավ Եռյակ ու դա այն դեպպքում, երբ լուրջ զարգացումներ դեռ չեն եղել:
Երկրորդ, հանրահավաքը, ինչքան ես եմ հասկանում, իշխանափոխության հարց չի բարձրացնելու, ըստ այդմ՝ դրան կարող են մասնակցել նաև Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն, որովհետև նրանց հարևաններն էլ են գուցե տուժում պարտադիր կուտակայինից կամ ՙՙկարմիր գծերից՚՚:

 


Բայց մի կարևոր խնդիր էլ կա. հոկտեմբերի 10-ին Հայաստանն, ըս ամենայնի, դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ ու կարող եմ գրազ գալ, որ հանրահավաքում շրջանցելու են այս փասռը:
Ու ճիշտ էլ կանեն, եթե Սերժի հրաժարականը չեն պահանջում. ի՞ նչ կարևոր է, թե ուր է նա կամ ինչով է զբաղված...

 

 

Սուրեն Սուրենյանց