Որպեսզի ամբողջապես պատկերացնենք դաշնակների վարքը:


Դաշնակները ասում են' տեսնենք, եթե մեր սահմանադրական փաթեթը Սերժը ընդունի, ուրմեն կգնանք հանրաքվեի, եթե չնդունի, ապա մենք էլ դեմ կլինենք "բարեփոխումներին": Մի՞թե դաշնակները էդքան միմիտ են, որ կուլ են տալիս էդ կուտը: Ոչ: Եթե նույնիսկ իրենց փաթեթը ընդունվեց, ի՞նչ ա տալու էդ "բարեփոխումը" կոնկրետ իրենց: Սահմանադրորեն ավելի շատ լծակներ են ունենալո՞ւ: Բնականաբար ոչ: Ո՞ր մի հասարակ քաղաքցին ա համարում, որ Հայաստանի լրջագույն խնդիրները կապված են Սահմանադրության "թերությունների" հետ: Չկա այդպիսի մարդ: Հետևաբար, եթե անցկացվի նույնիսկ ֆանտաստիկ թափանցիկ հանրաքվե, ապա այդ հանրաքվեին կամ մարդ չի մասնակցի, կամ մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ կքվեարկի "բարեփոխումների" օգտին: Հետևաբար իշխանությունները սովորության համաձայն պիտի կեղծեն հանրաքվեի արդյունքները: Էդ դեպքում ի՞նչ են անելու դաշնակները: Կարո՞ղ ա ասեն' կեղծվել ա: Բնականաբար ոչ: Ընդունելու են արդյունքները ու դարնով հերթական անգամ լեգիտիմացնելու են Սերժին: Բացի գիտակցված գործարքից, դաշնակների վարքը բնութագրող, այլ մեկնաբանություն չեմ գտնում:

 

 

Հարութ Ուլոյան