Կարևորը սեղանին ջուր լինի...


Այսօր քառյակենք էլի հանդիպելու են: Քննարկումը այս անգամ իմ կարծիքով երկար կտևի ու շատ տեղին է հիշեցնել կազմակերպիչներին՝ ԲՀԿ-ին , որ սեղանին գոնե ջուր լինի, որ մարդիկ ծառավը հագեցնեն: Դե հույս ունենանք, որ բացի «մենք որոշեցինք մի հատ էլ հանդիպել» հայտնի արտահայտությունից հետո այսօր նրանք գոնե մի բան կասեն:


Զարուհու ու Ռուբեն Հակոբյանի միջև ասում են լարված իրավիճակ է: Խորհուրդ կտամ պրն. Հակոբյանին հեռու մնալ Զարուհուց, որովհետև նա անկանխատեսելի է ու նրա արածները հիմնականում լոգիկայի սահմաններում չեն տեղավորվում: Այնպես, որ հայերեն ասած փշի փշի արեք թող անցնի գնա:


Ջեյմս Ուորլիքն էր եկել Հայաստան: Հայ հասարակությունը նրան բացի թվիթերյան հարթակում տեսնելուց նաև իրական տեսնելու բացառիկ հնարավորություն ուներ:


Շոտլանդիայի դեպքերը կրկին ոգևորել են հայերին Արցախի հարցի հետ կապված, բայց պետք է հիասթափեցնեմ ու ասեմ, որ Եվրոպան այս դեպքը ոչ մի կերպ նախատիպ չի համարի բազմաթիվ տարբերությունների պատճառով: Իհարկե լավ է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն է հարգվելու, բայց մեր մոտ խնդիրն մի քիչ այլ է ու ավելի նուրբ է:

 

 

Էդգար Խաչատրյան