Հնում համարվում էր, որ հայելին կարող է մարդուն «աչքով տալ» և արագ ծերացնել:


15 տարվա ընթացքում Նյու Յորքի ինստիտուտներից մեկի գիտնականները գերզգայուն սարքավորումների օգնությամբ ուսումնասիրում էին օրգանիզմի վրա հայելիների ազդեցությունը: Հայտնաբերվեց մի օրինաչափություն, եթե օրվա ընթացքում մարդ երկար է նայում հայելու մեջ, երեկոյան կողմ նրա ինքնազգացողությունը վատանում է: Արդեն որոշ ժամանակ անց նրա մոտ առաջանում է հոգնածության զգացում, վատանում է հիշողությունը, հայելին ասես ներծծում է իր մեջ մեր կենսական էներգիան՝ դրանով թուլացնելով օրգանիզմը:


Հաստատվեց նաև այն, որ հին հայելիները, հատկապես ուրիշներինը, տանը դժբախտության աղբյուր են: Նույն այդ պատճառով նրանք «հիշում» են մարդու վիճակը, նրա զգացմունքները, նախևառաջ բացասական, քանի որ դրանք ուժեղ են, այնուհետև պրոեկտում են կուտակված նեգատիվը նրանց վրա, ովքեր նայում են իրենց հայելու մեջ:


Ամերիկացի հետազոտողները հաստատեցին նաև բոլոր հայելային փորձանքներից հին միջոցի ներգործունությունը. շաբաթը մեկ անգամ հարկավոր է բնակարանի բոլոր հայելիները շփել օրհնված կամ աղբյուրի ջրով թրջված լաթով, ապա հայելու շուրջը վառած մոմ տանել:


Բացասական էներգիան հանելուն օգնում է նաև հայելին վառ արևի տակ դնելը: Ընդ որում, այդ խորհուրդները կարևոր են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար, եթե նրանք կանոնավորապես սափրվում են հայելու առջև: