Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կամ մեր, կամ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց:
Ֆրանսիս դը Միոմանդր


Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է նրանից բաժանվել' չստորացնելով նրան:
Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ


Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան:
Իմանուիլ Կանտ


Կինը գոյություն չունի առանց հարգանքի և հենց դրա համար առաջին հերթին այդ զգացումն է նա պահանջում սիրուց։
Օնորե դը Բալզակ


Խելամիտ և լավ դաստիարակված կնոջ համար նույնքան նողկալի է ոտնահարել տղամարդու իրավունքները, որքան խելամիտ տղամարդու համար՝ չարաշահել կնոջ թուլությունը:
Դանիել Դեֆոն


Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման:
Բոմարշեն


Սիրեք և հարգեք կնոջը. նրանում ոչ միայն մխիթարություն գտեք, այլև ներշնչանք, ուժ, որն ունակ է կրկնապատկել ձեր մտավոր և բարոյական հնարավորությունները:
Ջուլիետա Մազինա


Ժամանակը՝ անցկացված կնոջ հետ, չի կարելի կորած համարել:
Անդրե Մորուա

 

 


Մհեր Միրզոյան