Չորս խմբերում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը:


A խմբում Թուրինի ՙՙՅուվենթուսն՚՚ 2:0 հաշվով հաղթեց շվեդական ՙՙՄալմյոյին՚՚:
Երկու գնդակն էլ խփել է Կարլոս Տևեսը:


Անզիջում պայքար է ծավալվել հունական ՙՙՕլիպիակոսի՚՚ ու Մադրիդի ՙՙԱտլետիկոյի՚՚ մրացավեճում. տանտերերը հաղթել են 3:2 հաշվով:


B խմբում անչափ ինտրիգային ընթացք է ստացել ՙՙԼիվերպուլի՚՚ ու բուլղարական ՙՙԼուդոգորեցի՚՚ հանդիպումը:
Բոլոր իրադարձությունները ծավալվել են խաղավերջում:
82-րդ րոպեին Մարիո Բալոտելլին առաջ է մղել տանտերերին:


Ավելացված ժամանակի առաջին րոպեին Դանիել Աբալոն հավասարեցրել է խաղի հաշիվը: Թվում էրՙ ՙՙԼիվերպուլը՚՚ կորցնելու է կարևոր երկու միավոր, սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին դիպուկ հարված է կատարել տանտերերից Սթիվեն Ջերրարդը:

Խմբի մյուս խաղում՝ Մադրիդի ՙՙՌեալը՚՚ 5:1 հաշվով ջախջախել է շվեյցարական ՙՙԲազելին՚՚:


C խմբում ՙՙՄոնակոն՚՚ նվազագույն հաղթանակ է տարել ՙՙԲայերի՚՚ հանդեպ:
Պորտուգալական ՙՙԲենֆիկան՚՚ սեփական հարկի տակ զիջել է Սանկտ-Պետերբուրգի ՙՙԶենիթին՚՚՝ 0:2:
Օրվա միակ ոչ-ոքին գրանցվել է Ստամբուլում, որտեղ տեղի ՙՙԳալաթասարայը՚՚ մրցել է բելգիական ՙՙԱնդերլեխտի՚՚ հետ:


Ընդ որում, թուրքերը հրաշքով են խուսափել պարտությունից՝ ավելացված ժամանակում Բուրակ Յըլմազի խփած գոլի շնորհիվ:


D մբի մյուս խաղում՝ ՙՙԲորուսսիան՚՚ 2:0 հաշվով հաղթել է Լոնդոնի ՙՙԱրսենալին՚՚:
Հենրիխ Մխիթարայանը խաղադաշտում եղել է ամբողջ 90 րոպեների ընթացքում, սակայն ՙՙձեռքբերումն՚՚ եղել է դեղին քարտը:

 

 

Սուրեն Սուրենյանց