Հաճախ եմ ամաչում նրանց փոխարեն, ովքեր մարդուն բնորոշում են՝ կուսակցության, հարստության, սեռական կողմնորոշման, չգիտեմ ինչ- ա մետության, ճակատի... ոչ մեկ չի ասում մարդ է... ես խորապես ցավում եմ, որ այլևս մարդը պրծնում է ու գալիս է մարդուն փոխարինելու՝ պլենդուզը...

 

Դրա համար էլ շատերը գետնից չեն բարձրանում վերև, որովհետև շատերը վախենում են ապրել այնպես, ինչպես ուզում են, դրա համար էլ, երբ ճանապարհին հանդիպում է մարդը, շատերը մի-մի քար առած ուզում են քարալղել մարդուն, որովհետև նա քառակուսի չի մտածում, ոնց որ գետնին կառչածը...

 

Ես մշտապես ՄԱՐԴՈՒ կողքին եմ, անկախ ամեն ինչից... Եթե խորթ են բառերս, մի-մի քար էլ իմ ուղղությամբ նետեք. ես այլևս դադարեցնում եմ ինչ-որ մեկին, ինչ-որ բան բացատրել, ով ինչպես ուզում է թո՛ղ, հասկանա... հավատա՛ ում, ինչպես պետք է հասկանում է, չէ՞, որ շատերը մտածում են, որ մի-մի տաղանդ են, մի-մի անհատականություն...

 

 

 

Արթուր Հայրապետյան