Աշխարհի ոչ մի երկիր բացի մեզանից ըմբշամարտում երկու չեմպիոն չտվեց այս վերջին առաջնությունում... Երկու չեմպիոն տվեց ոչ էլ մի պետություն, ընդամենը մի վիրավոր քաղաք՝ Գյումրին... Լավ, գոնե այդքանից հետո վերջնականապես բուժեք այդ քաղաքի վերքերը: Մեքենայով գնում ես՝ քաղաք չմտած կիսակառույց թաղամասեր են, որտեղ հոլիվուդյան սարսափ ֆիլմեր կարող են նկարել...

 

 

Որպես երեւանցի չեմ նեղանա, եթե մայրաքաղաքում մի մայրուղին մյուսին միացնող ճանապարհի կառուցումը մի քանի տարի էլ չիրականացվի՝ տվեք այդ փողերը չեմպիոնների քաղաքին... Հիմա հաջորդ տարվա բյուջե եք սկսելու քննարկել՝ բա այս մարդիկ Տաշքենդում ամեն ինչ արեցին, որ Գյումրիի վրա սեւեռեն ողջ աշխարհի ուշադրությունը... Բյուջեով պարգեւատրեք նրանց հաղթանակը...

 

 

Արմեն Դուլյան