Միջնադարում և անտիկ դարերում ընդունված էր, որ տվյալ պետության հզորացման համար այդ պետության առաջնորդները կնության էին տալիս կամ առնում հարևան երկրների իշխողների ընտանիքի անդամներին և ցանկացած ազդեցիկ մեկի ամուսնություն կրում էր <քաղաքական>, ավելի ճիշտ կարելի է ասել <պետական> բնույթ ՃՃՃ:


Նախնադարում այդպիսի բան չկար ու ով հասներ ում հասներ ստացվում էր ամուսնությունը, բայց կրկին խավերի տարբերություն կար, որ ամեն մեկը ամուսնանում էր հնարավորինս իր խավին մոտ ներկայացուցչի հետ:


Սովետի ժամանակ այս ամենը վերացավ, իսկ <ժողովրդավարական աշխարհում>, կարելի է ասել ֆրանսիական հեղափոխությունից հետո, նաև արվեստի ու գրականության անմիջական ազդեցության տակ, սիրո թեման արդիական դարձավ: Սովետի դեպքում հավասարությունը և համարտարած աղքատությունը մարդկանց ստիպեց <սիրո> հիմքի վրա ընտանիքներ կազմել' հնարավորինս զերծ մնալով քաղաքականությունից ու խավային սահմանափակումներից:


Անկախ Հայաստանի դեպքում' անկախության առաջին տարիներին սովետի իներցիայից ելնելով, նաև ազգային զարթոնքի հետևանքով, կրկին միայն <սիրով> ամուսնություններն էին քաջալերվում և ամոթալի էր համարվում խավային կամ <ալֆոնսային>' հարստության ու պաշտոնի համար ամուսնությունները:


Այսօր ուսումնասիրելով լրատվամիջոցները կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանում ամուսնությունները վերադարձել են նախնադարյան կամ միջնադարյան հասարակարգերի վիճակին ու այդպիսի ամուսնությունները ամոթալի չեն համարվում հասարակության համար' դեռ ավելին, այդ կերպ տարբեր կուսակցություններ իրար հետ մերձենում կամ հեռանում են, տարբեր օլիգարխիկ ցեղեր իրար հետ թշնամանում կամ բարեկամանում: Չգիտեմ որն է լավ որը վատ, սակայն որ սերը գնալով վերանում է Հայաստանից, դա ակներև է ու միգուցե այդպես էլ պետք է լիներ, քանի որ Հայաստանն իր համար ընտրել է զարգացման այդ ուղին:

 

 

Առաքել Սեմիրջյան