Միացյալ Նահանգներում, միանգամից մի քանի համալսարաններում հոգեբանները սկսեցին հետազոտություններ, որոնց նպատակն էր պարզել, թե ինչ որակներ են փնտրում երկու սեռերը միմյանց մեջ: Հարցումների առաջին փուլին մասնակցում Էր 15 հազար տղամարդ, և արդյունքում գծագրվեց երկու ցուցակ, որոնցից մեկը պատասխան Էր տալու այն հարցին, թե ի՞նչ Է փնտրում տղամարդը կնոջ մեջ առաջին հայացքից, և ի՞նչ Է ակնկալում նրանից' երկարատեւ գործընկերության դեպքում:

 

Պարզվեց, որ առաջին ցանկով կամ առաջին հայացքից տղամարդն ուզում Է տեսնել գեղեցիկ արտաքինով կին, որը կունենա ձիգ մարմին, փարթամ կրծքեր, բարակ իրան և ընդգծված կոնքեր: Բայց ահա երկարատև հարաբերությունների համար այս ցուցանիշերը բավարար չեն, նույնիսկ Էական չեն, քանի որ այս դեպքում տղամարդն ուզում Է, որ իր կողակիցը նախ լինի անհատականություն, ունենա ինտելեկտ, հումորի զգացում, լինի պարկեշտ ու համբերատար ու հետո միայն ունենա հրապուրիչ արտաքին:

 

Առաջին ցանկն ասում Էր, որ տղամարդը «տեսողական էակ» է, նրան դուր Է գալիս նայել գեղեցիկ կնոջը: Կանանց մեծ մասը գիտի այս մասին, դա հաստատվել Էր բազում հետազոտություններով: Նման մոտեցումը, ինչ խոսք, շատերին թվաց անգամ ոչ կոռեկտ, հատկապես ֆեմինիստուհիներին, որոնք սկզբունքորեն մերժում են կնոջն արտաքինով գնահատելու հանգամանքը և գտնում են, որ տղամարդիկ մակերեսային արարածներ են: Այդպես մտածելը նրանց իրավունքն Է, բայց այն, որ տղամարդիկ ակնթարթորեն արձանագրում են կնոջ արտաքին գեղեցկությունը, փաստ Է:

 

Տղամարդու՝ կնոջ ընկալման երկրորդ ցանկում պատկերն այլ Է: Թեև այստեղ էլ գեղեցիկ արտաքինի գործոնը չի կորցնում իր նշանակությունը, բայց այն արդեն զուգորդվում Է մյուս որակների հետ: Հետազոտությունները բացահայտեցին երկու կարևոր հանգամանք: Առաջին հանդիպման ժամանակ տղամարդը սևեռվում է կնոջ ընդհանուր արտաքին բարեմասնությունների վրա:

 

Դա նշանակում է, որ ընդհանուր տեսակի ամբողջական տպավորությունն առավել կարևոր Է, քան, ասենք, կնոջ գեղեցիկ կազմվածքի առկայությունը: Այսինքն՝ էլեգանտ հագուկապը, մակիաժը, խնամված տեսքը կնոջ միավորները կտրուկ ավելացնում են: Եթե կան էլ կազմվածքի ինչ-ինչ թերություններ, ապա դրանք ինքնաբերաբար ստորադասվում են: Ուշագրավ Է, որ տղամարդկանցից շատերը կնոջից բաժանվելիս բողոքում են՝ ասելով, որ ամուսնությունից հետո իրենց կինը դադարեց խնամել արտաքինը: Տղամարդկանց երբեմն Էլ թվում Է, որ կանայք արտաքինն օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար: Կանայք Էլ տղամարդու այս անհանգստությունը չեն ըմբռնում, քանի որ նրանք իրենց տղամարդկանց սիրում են միշտ, անկախ նրանից, թե ինչպիսի տեսք ունեն նրանք:

 

Այս դիտարկումներից ելնելով՝ ունենք մի քանի հետևություններ: Ձեր արտաքինը կանխորոշում է, թե ինչպես պետք է ուրիշները վերաբերվեն ձեզ:


Եվ պատահական չէ, որ աշխարհի զարգացած և սոցիալապես բարեկեցիկ երկրներում բազմաթիվ քոլեջներ ու դասընթացներ են բացվում, որոնցում կանանց, և ինչու՞ միայն կանանց, սովորեցնում են ճիշտ քայլել, նստել, խոսել, հագնվել և խնամել արտաքինը: էլ չենք խոսում այդ ամենի մասին գրված գրքերի ու հոդվածների վերաբերյալ:

 

Ելենա Ռուբենշտեյնի միտքը, թե «կանայք տգեղ չեն լինում, լինում են միայն ծույլ...», չի կորցրել իր հրատապությունը: Սակայն միևնույն ժամանակ նկատենք, որ կինը չպետք է իր արտաքինը դարձն գերնպատակ, պաշտամունք: Նրա ինտելեկտուալ ու հուզական որակները նույնքան, եթե չասենք առավել կարևոր են կնոջ ամբողջական կերպարի համար: Տղամարդիկ կարող են խենթանալ՝ նայելով կանանց փարթամ կրծքերին, իսկ կանայք էլ կարող են հիանալ՝ տեսնելով տղամարդկանց ապառաժե ուսերը: Բայց ա՜յ, երկարատև ու լուրջ հարաբերությունների համար երկու սեռերն իրար ներկայացնում են այլ պահանջներ ու պարտամուրհակներ, որոնցում հուզական և ինտելեկտուալ որակները շատ բան են կանխորոշում, գուցե կանխորոշում են ամենակարևորը:


Այնպես որ, սիրելի կանայք, ձգտեք լինել հետաքրքիր ու գրավիչ բոլոր առումներով: