Մայա հնդկացիները համարում էին, որ աշխարհը բաղկացած է երեք մասից՝ ստորգետնյա աշխարհ, երկիր և երկինք։ Երկիրը տափակ ու քառակուսի է։ Դրա ամեն անկյունն իր գույնն ունի՝ հյուսիսը սպիտակ է, արևմուտքը՝ սև, հարավը՝ դեղին, իսկ արևելքը՝ կարմիր։

 

Քառակուսու կենտրոնն էլ կանաչ է։ Այս սալն ընկած է հսկայական կոկորդիլոսի մեջքին, որը լողում է ահռելի լողավազանում՝ ծածկված ջրաշուշաններով։ Երկինքը նստած է վիթխարի գույնզգույն ծառերի կատարներին, որոնք աճում են սալի ամեն անկյունում։ Երկնքի մեջտեղը պահում է երկրի կենտրոնում աճող կանաչ ծառը։ Ըստ մայաների՝ տասներեք երկինքներից և ինը ստորգետնյա աշխարհներից ամեն մեկը պահպանում է հատուկ աստվածություն։ Ամեն աստված երկու հիպոսթազ ունի. մեկը ստորգետնյա աշխարհի, մյուսը՝ երկնքի համար։


Մայաները հավատում էին, որ մահացածների հոգիները հետևում են արևի ճանապարհին, այսինքն՝ իջնում են ստորգետնյա աշխարհ, ինչպես արևը՝ մայրամուտին , որ առավոտյան բարձրից ծագի, հետո բարձրանալու հասնելու համար երկնային աստվածություններին։


Մայա հնդկացիները հրաշալի մաթեմատիկոսներ էին։ Նրանք հայտնագործել են զրոն ու հաշվարկման շատ հարմար քսանաչափ համակարգը, այսինքն՝ հաշվարկ՝ քսանյակներով (մենք օգտագործում ենք տասնաչափ համակարգ՝ հաշվարկ տասնյակներով)։ Դրանից զատ մայաները ականավոր աստղագետներ էին։ Նրանք աստղացուցարաններ են կառուցել, հայտնաբերել են մոլորակների մեծ մասը և եվրոպացիներից շատ առաջ կազմել լուսնային ու արևային օրացույցներ, այդ թվում «Հաբբին »՝ կազմված երեք հարյուր վաթսունհինգ օրից։

 

Մայաների հոգևորականները օգտագործում էին այս օրացույցը ինչպես անցյալը, այնպես էլ ապագան իմանալու համար։ Նրանք կանխատեսում էին խավարումները, զգուշացնում աղետների մասին։

 

Մայաները համարում էին, որ աշխարհը ծնվում և մեռնում է որոշակի պարբերականությամբ։ Նրանց սուրբ գրքի՝ «Փոփոլ -Վուխի» համաձայն աշխարհը կծնվի ու կմեռնի չորս անգամ։ Առաջին դարաշրջանը կավե մարդկանցն էր։ Նրանք այնքան փափուկ ու հիմար էին, որ աստվածները բոլորին ոչնչացրին։ Եկավ Երկրորդ՝ փայտե մարդկանց ժամանակաշրջանը։ Սրանք սիրտ ու միտք չունեին, և աստվածները սրանց վերջը ջրհեղեղով տվեցին։ Հետո հայտնվեցին երկու հերոս՝ Խուն-Ախպուն ու Շբալանկեն, որ կռվեն երկրային հրեշների դեմ։ Նրանք եգիպտացորենից մարդիկ ծնեցին , որոնք, վերջապես գլխի ընկան, որ պիտի երկրպագեն երկնային շանթե