1829 թ. – Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր, որով ավարտվեց 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը:


1862 թ. – ծնվել է Մովսես Սիլիկյանը, ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մահ. 1937 թ.):


1867 թ. – լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության 1-ին հատորը:


1958՝ Շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը։


1979՝ Աֆղանստանի նախագահ Նուր Մուհամեդ Թարաքին սպանվում է Հաֆիզուլլա Ամինի հրամանով, որը և դառնում է նոր նախագահ:


1999՝ Թոնգան, Նաուրուն և Քիրիբաթին միանում են ՄԱԿ-ին:


2003՝ երկրում անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան միանում է Եվրամիությանը:


2008՝ Պերմի օդանավակայանում Բոինգ 737-ի վթարից զոհվում է 88 մարդ:

 

 


Տիգրան Խաչիկյան