Ուկրաինայի արևելքում սեպտեմբերի 5-ից հաստատված հրադադարը միանշանակ չի ընկալվել թե Կիևում ու թե անջատողականների շրջանում:


Ռուսամետ անջատողականների արմատական մասը շարունակում է պնդել Դոնեցկի ու Լուգանսկի ինհքահռչակ հանրապետությունների անկախության թեզը՝ այն դեպքում, երբ ավելի չափավոր անջատողականները հասկանում են, որ նման հեռանկար Կրեմլի օրակարգում գոնե հիա չկա ու պատրաստ են, այս կամ այն կերպ, ինտեգրվել ուկրաինական քաղաքական կյանքին:


Մինչև հարադարի հաստատումը՝ թվում էր, թե հոկտեմբերի 26-ին նշանակված Ռադայի արտահերթ ընտրւթյուններում հիմնական պայքարը ծավալվելու է մի կողմից նախագահ Պետրո Պորոշենկոյի, մյուս կողմից՝ ավելի արմատական դիրքերից հանդես եկող Յուլիա Տիմոշենկոյի, Արմատական ու ՙՙԱզատություն՚՚ կուսակցությունների կողմնակիցների միջև:


Հրադադարը փոխեց նաև Ուկրաինայի ներքաղաքական ՙՙճակատի՚՚ կառուցվածքը:


Եթե Պորոշենկոն պրագմատիկ գործիչ է ու պաշտպանում է հրադարադարի գաղափարն, ապա կառավարության ղեկավար Արսեի Յացենյուկը, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն շարունակում են խոսել Մայդանի բառապաշարով ու խանդավառված չեն հրադադարով: Այս գործիչներն ու նրանց կողմնակիցները ստեղծել են նոր՝ ՙՙԺողովրդական ճակատ՚՚ կուսակցությունն, որն ինքնուրույն է մասնակցելու ըևնտրություններին ու ենթադրվում է, որ կաստանա 7% քվե:


Իհարկե, Յացենյուկն ու Տուրչինովն այդ դեպում կարող են զրկվել երկրի ղեկավար պաշտոններից, սակայն ավելանալու են նար Պորոշենկոյի հակառակորդներիը, որոնց թվում լինելու են նաև նրա երեկվա դաշնակիցները:

 

 

Սուրեն Սուրենյանց