Միջին տարիքի կանայք հազվադեպ են հարբում, սակայն խմում են ավելի հաճախ, քան երիտասարդները: Այս եզրահանգմանը եկել են Քվիսլենդի գիտնականները: Նրանք պարզել են, որ ընդհանուր առմամբ՝ 45-59 տարեկան կանանց 13 %-ը օրական 2 բաժակից ավելի է խմում: Դա մեծացնում է ալկոհոլի հետ կապված՝ մահվան ելքով հիվանդությունների վտանգը ավելի քան երեք անգամ: Ալկոհոլի պարբերաբար օգտագործումը կանանց մոտ առաջացնում է լյարդի, սրտի, բարձր ճնշման հիվանդություններ, նույնիսկ՝
քաղցկեղ:

 

 

 


Սպիրտը, որը այս կամ այն քանակով կա յուրաքանչյուր խմիչքի մեջ, նախևառաջ շատ արագ ներծծվում է արյան մեջ: Այս ճանապարհով դրա մոտ 20%-ը ստամոքսում, իսկ մնացած 80-ը աղիքներում արդեն մոտ 30-50 րոպեում հայտնվում է արյան մեջ, ապա լյարդում և մնացած բոլոր օրգաններում: Հենց առաջին իսկ սպիրտի կաթիլը իր կոշտ և վնասակար ազդեցությունն է թողնում բերանի և կերակրափողի, ապա և ստամոքսի լորձաթաղանթի վրա՝ նպաստելով խոցային հիվանդության և ուռուցքների առաջացմանը: