Այն ինչը հոսում է արյանը համընթաց, ինչը կարմիր է, բայց ոչ կյանք տվող, ինչը ծակում է քեզ ներսից, դա այն է, ինչ չես կարող ստեղծել, քեզ անընդհատ կծակի այն մարդը, որին դու պատկերացնում ես, ուզում ես տեսնել, բայց չես գտնի, որովհետև չկա...

 


Նա ներսից մատիտներով ծակում է քեզ, որովհետև դու ես այդպես ցանկանում, որովհետև ուզում ես նրան կյանք տալ, այն անիրական մարդուն, դու նրան կատարյալ հատկանիշներով ես օժտում, բայց այնքան անհույս ես, դու գիտես, որ նա չկա ու չի էլ լինի, բայց նա ներսից միշտ կվիրավորի քեզ....

 


Կխոշտանգի հոգիդ ծաղիկներով,
Կլցնի քեզ քաղցր օդով,
Քեզ կտանջի այնքան, մինչև որ շունչ տաս ներսիցդ ելնող մատիտին, նա գիտի, որ իրական չի լինի, բայց ուզում է, որ գրես, որ նկարես, որ ինչ-որ կերպ ստեղծես նրան, մի թղթի վրա, կատարյալ ճերմակ ու հարթ թղթի վրա, երբ նրան թղթին հանձնես, կապ չունի կգրես, թե կնկարես, ծալիր թուղթը...

 


պահիր այդ թվացյալ կատարելությանը գրպանում, այդպես գոնե քեզ ներսից չես վիրավորի, կհանգստանաս, որովհետև նա թղթում է ապաստան գտել...

 

 

Ելենա Հարությունյան