Ինչն է ինքնասպանում մեր զինվոր տղերքին?: Պատճառները լինում են տարբեր: Ոչ կանոնադրային հարաբերություններ,ծառայակիցների կողմից ճնշումներ,որոշ սպայերի կողմից ճնշումներ,ընտանիքում եղած խնդիրներ,սիրած աղջկա դավաճանություն և այլն: Բոլորս ցնցվում ենք,երբ լսում ենք,որ մի զինվոր է ինքնասպան եղել: Սեպտեմբերի 8ին ևս մեկ անգամ ցնցվեցինք,երբ լսեցինք Սամվել Հարությունյանի ինքնասպան լինելու բոթը: Ինչպես գիտենք ՊՆ Սեյրան Օհանյանը մեկնել էր այդ նույն զորամաս և խիստ կերպով էր արձագանքել .ասել էր,որ բոլոր պատասխանատու սպայակազմի ներկայացուցիչները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այո նախարարը այս անգամ ևս դիտարկում է որպես մեղավոր հրամկազմին իր տեղում չլինելու համար,չի գցում մեղքը ՊՆ ուսերից: Եղան մարդիկ,որ թերահավատորեն վերաբերվեցին նախարարի արձագանքին ՝անվանելով այն փի առ: Լավ,երբ արձագանքում են,ասում են փի առ,չեն արձագանքում՝անօրինություն է,ինչ է պետք է այդ մարդկանց հաներ շարքի առաջ անձամբ գնդակահարեր,որ գոհ լինեիք: Հիմա անդրադառնամ Սամվելի ինքնասպանությանը: Ճիշտ է ընթանում է նախաքննություն,որ պարզվեն այս դժբախտությունը ծնող պատճառները,ճիշտ է ՊՆ-ն իր մեղքն է համարում,բայց թույլ տվեք այս անգամ մասամբ չհամաձայնվել ՊՆ Սեյրան Օհանյանի կարծիքին.ունեմ իմ սուբեկտիվ կարծիքը կոնկրետ այս դեպքի կապակցությամբ: Կրկնում եմ,որ նախաքննությունը կպարզի դրդապատճառները,բայց ըստ իմ ունեցած տեղեկության նաև ունեմ սուբեկտիվ կարծիք: Սամվել Հարությունյանին հաստատ սպայակազմը չի ճնշել.նրա հայրը նախկին բարձրաստիճան զինվորական է,իսկ նրա հրամանատարը եղել է իր հոր ենթականերից,Նա խնդիրներ չի ունեցել իր պես ժամկետայինների շրջանում.հարգված և սիրված զինվոր է եղել,ֆինանսական խնդիրներ չի ունեցել,խաղամոլ չի եղել,բազմաթիվ խրախուսանքներ է ունեցել: Հնարավոր է սխալ եմ իմացել պատճառը,բայց կրկնեմ,եթե ճիշտ է,ապա այդ դեպքի համար կասեմ,որ բացի ՊՆ-ից,բացի այն սպայերից,որ իրենց տեղում չեն եղել,մեղավոր ենք բոլորս,հա ԲՈԼՈՐՍ: Իմ իմացածի համաձայն այդ օրը,ավտոպարկում ժամապահ եղած Սամվելը ունեցել է աղեստամոքսային տրակտի խնդիր և չի հասցրել զուգարան գնալ: Տեսել է,որ ուրիշներնել են տեսել իր հետ կատարվածը ինքնասպան է եղել: Ինքնասպան է եղել,որովհետև մինչև հիմա ազգովի չենք կարողացել մեր վաղվա բանակ գնացող երիտասարդի ուղեղից հանել կարմիր բանակից մնացած այն հիմարությունը որը չեմ ցանկանում իր գռեհիկ անունով օգտագործել.կանայք և աղջիկներ նույնպես կկարդան սա,կասեմ.պղծված լինելու մասին կեղտոտ գաղափարը: Բոլորս ենք մեղավոր,որ մեր տղաներին,եղբայրներին,ընկերներին,հարազատներին չենք ասում,որ եթե պատահաբար մի իր է ընկել ձեռքիցդ պիղծ համարվող տարածքում,իսկ դու վերցնես,դու չես փչանում,չես պղծվում,եթե առողջական խնդրի պատճառով չես հասցրել հասնել զուգարան դու չես պղծվում,եթե ընկերդ չի հասցրել նա չի պղծվել,որ մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է նման բան պատահել,որ մարդը պղծվում է իր գիտակցված արարքների համար,որ ,երբ այդ պղծությունը իրեն հաշիվ տալով է կատարել: Մինչև բանակ գնալն էլ պետք է մարդուն սա հասու լինի,հետո նոր սպան նրան սա ասի: Չեմ գլուխ գովա.ինքսել զինվոր եղած ժամանակ այս անասուն գաղափարի հետևորդ եմ եղել,ինչը տարիներ անց եմ հասկացել: Այս ամեն ինչով,ցավոք Սամվելին հետ չենք բերի,բայց այդ անասուն գաղափարը մեր տղերքի միջից հանելով կնպաստենք,որ այլևս ոչ մեկ մեր տղերքից նման պատահականությունից չմտածի,որ ինքը պղծվել է և ինքնասպան լինի: Սա մեր միջից հանելու համար կիսաքրեական ու փողոցային այդ հիմարությունները պետք է բոլորս ծաղրենք, նվաստացնենք, թույլ չտանք մեր երեխաները դրանցով ապրեն, այնինչ հակառակն ենք անում, ամենուր ու հատկապես եթերով ամեն կերպ գովազդում ենք այս կյանքը, այն համարում ճիշտ: Սրա դեմ համազգային պայքար է հարկավոր ու վերջ: Այս մասին բարձրաձայնելուս համար ներողություն եմ խնդրում Սամվելի հարազատներից,բայց նպատակս այն է,որ այլևս ոչ մի զինվոր այս հիմարության զոհը չդառնա,կարծում եմ Սամվելի հարազատները ևս չեն ցանկանա նման բանի կրկնություն:

 

 

Տիգրան Մկրտչյան