Մի մարդը փոխել է մի ամբողջ երկրի առողջապահական համակարգը: Ամերիկյան Time պարբերականը ներկայացրել է չինացի Չժեն Յանլինի պատմությունը, ով ծանր ճակատագիր է ունեցել և ստիպված է եղել կտրել ոտքը: Չժենը, ով հասարակ չինացի հողագործ է ոտքի թրոմբոզ է ունեցել և անհրաժեշտություն է առաջացել այն կտրել: Չժենը դիմել է Չինաստանի հիվանդանոցներից մեկին, որտեղ նրան ասել են, որ ոտքը կտրելու համար նա պետք է վճարի 48 հազար դոլարի գումար:

 

Չժենը չի ունեցել այդքան գումար, քանի որ նրա ամսեկան աշխատավարձը կազմում է 400 դոլար: Անտանելի ցավերից ազատվելու համար Չժենը դիմել է սարսափելի միջոցի՝ սղոցով ու մրգի համար նախատեսված դանակով ինքն է կտրել իր ոտքը:Այս դաժան պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ աշխարհում: Համաշխարհային պարբերականները անդրադարձել են այս պատմությանը, որից հետո Չինաստանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացրել առողջապահությանն ու առողջապահական ապահովագրությանը: Լուրը այնքան է ցնցել մարդկանց, որ աշխարհի տարբեր ծայրերից Չժենին հանգանակություններ են ուղարկել:

 

 

Որոշ ժամանակ անց Չժենի մոտ անհրաժեշտություն է առաջացել կտրել նաև ձախ ոտքը: Այս անգամ չինական հիվանդանոցը ոտքի հեռացման վիրահատությունը իրականացրել է պետպատվերի շրջանակներում:
Այս դաժան, միաժամանակ անելանելի իրավիճակից դուրս գալու Չժենի ընտրած ճանապարհը այժմ փոխել է Չինաստանի կառավարության վերաբերմունքը առողջապահական համակարգի ու հանրային առողջապահության նկատմամբ: