Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում սիրիական հակակառավարական առանցքային խմբավորումներից մեկի՝ «Ահրար ալ-Շամի» դաշտային հրամանատարների հավաքի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ընթացքում սպանվել է կառույցի ղեկավար կազմի 28 ներկայացուցիչ, այդ թվում՝ խմբավորման առաջնորդ Աբու Աբդալլահ ալ-Համաուին:


Կարծիք կա, որ հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից շրջաններում վերահսկողություն սահմանելու համար պայքարում է նաև այդ կառույցի դեմ:


Հիշեցնենք, որ «Ահրար ալ-Շամը» մի քանի խմբավորումներից կազմված «Իսլամական ճակատ» կառույցի անդամ է և ս.թ. մարտի 21-ին մեկ այլ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» հետ հարձակում էր իրականացրել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի և շրջակա գյուղերի վրա:

 

 

Արմեն Պետրոսյան