Քեզ սովորեցրել են մարդ սպանելու արվեստը, ուշադիր կարդա՝արվեստը, ոչ թե արհեստը: Արհեստը այն է , երբ զենք ես բանացնում մարդու վրա, զրկում իր կյանքից միանգամից, առանց տանջելու: Բայց դու այնքան դաժան ես, որ մարդուն քեզ, սովորեցրած արվեստով ես սպանում, քո պատկերացմուներն ես փորձարկում, ՙՙստեղծագործում՚՚ ես, սկզբում բանականությունն ես պղտորում, սիրտը թունավորում, իսկ վերջում հոգին կրծում՝հրեշի նման: Տանջում ես մարդուն ներսից, դա նման է սենյակում փակված մարդու և սենյակը գնալով նեղանում ու նեղանում է և քեզ ճզմում...

 


Բայց արվեստը միայն սրանով չի տարբերվում արհեստից, արհեստով սպանիր մարդուն և դու կդառնաս մարդասպան, իսկ ահա արվեստը՝դա յուրօրինակ , քողարկված, դաժան սպանություն է, որը նոր թափով է զարգանում,,,

 

 

Ելենա Հարությունյան