90-ականներին,ավելի քիչ էին պատահում ինքնասպանության դեպքեր,քան՝հիմա: Այն ժամանակ,երբ լսում էինք,որ ինչ-որ մեկը ինքնասպան է եղել,ցնցվում էինք,իսկ հիմա այնքան են շատացել նմանատիպ դեպքերը,որ այլևս մարդիկ չեն ցնցվում,չեն զարմանում: Ամենևին սոցիալական վիճակը չէ մեղավոր, որ այսքան շատացել են ինքնասպանության դեպքերը,պետությունը չի մեղավոր,որ շատացել են .բոլորս ենք մեղավոր: Հաստատ 90 ականներին կյանքը ավելի հեշտ չէր,սոցիալական վիճակը ավելի լավը չէր,ուղակի այն ժամանակ մարդիկ էին ավելի լավը,չեմ վախենում ու կկրկնեմ,որ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ: Մարդիկ իրար օգնում էին,իրար հասնում էին,իրար կարեկցում էին; Իսկ հիմա մարդիկ միայն իրենց խնդիրներով են պարփակված,հաճախ մարդ խնդիր ունենալուց անգամ չի ցանկանում հարազատ եղբորը դիմել.նա իր մասին է մտածում միայն և չի օգնի: Ներկայում մարդը մնացել է մենակ իր խնդիրների հետ և դրանից շատերի հոգեկան աշխարհը խաթարվում է,իսկ 90 ականներին,երբ պատերազմ կար,ցուրտ կար,խավար կար,մարդը գիտեր,որ ունի հարազատներ,բարեկամներ,հարևաններ,ընկերներ; Լինենք ուշադիր մեկս մյուսի հանդեպ և չմնանք անտարբեր կողքինի հանդեպ,երբ նա մեր կարիքը ունի և մենակ է,որ մի օր էլ մենք մենակ չմնանք: Միայնակ գայլը հեշտ է կոտրվում: Հայի այն տեսակը,որ կար 90 ականներին,պետք է վերականգնենք հիմա,հաստատ փողի հետ կապ չունի և կառավարության,կամ նախագահականի,կամ ԱԺ-ի գործը չի,կկարողանանք մեզ պատիվ,չկարողանանք մեզ ամոթ:

 

 

Տիգրան Մկրտչյան