Ազգափրկության ցավով տառապող իմ ընկերները երևի մի կարևոր բան չեն ըմբռնել. եթե ազգն իրոք գլորվում է անդունդ և դա ընկալվում է մարդկանց կողմից, ապա կյանքը պետք է փոխվի 180 աստիճանով: Այսինքն' նման ընկալումից հետո մարդիկ պետք է ապրեն և գործեն հակառակ այն տարբերակի, որն առկա է այսօր: Այսինքն' օրենք հարգեն, չքցեն դիմացինին, չթալանեն, բնությունը չապականեն և այլն և այլն:

 

Բայց եթե դա չի արվում, ուրեմն չկա անդունդ գահավիժելու գիտակցումը թե' ազգաբնակչության և թե' հատկապես իշխանության կողմից: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավիճակը չի կարող փոխվել տվյալ հասարակարգում տվյալ վարչակազմի օրոք: Եվ եթե ինչ-որ բան պետք է արվի' դա կարող է արվել միայն վարչակազմի փոփոխության միջոցով: Մնացածը կմնա բարի ցանկությունների դաշտում...

 

 

Վախթանգ Սիրադեղյան