Քիչ առաջ սկսվեց Քերի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդպումը Ուելսում,որտեղ այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը,որին մասնակցում է նաև մեր նախագահը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ Ալիևի և Սարգսյանի հանդիպումը հենց այնպես չէ:ԱՄՆ-ը այս քայլով փորձում է վերականգնել իր սասանված հեղինակությունը'օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրման պայմաններում ՌԴ նախագահ Վ.Պուտինի նախաձեռնությամբ հրավիրված Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման պատճառով:

 

Դրա արդյունքում միջազգային ասպարեզում աճեց Պուտինի հեղինակությունը'որպես հեղինակություն վայելող տարածաշրջանային ու համաշխարհային դիվանագետ ու միջնորդ:Ու ակնառու է,որ այդ հանդիպումից հետո իրադրությունը խաղաղվեց ու վերադարձավ իր բնականոն հունին:Կազմակերպելով Սարգսյան-Ալիև հանդիպում'ԱՄՆ-ը փորձում է ապացուցել,որ իրենք Պուտինից ամենևին էլ պակաս չեն,ու կարող են իրենց հերթին միջնորդի դեր խաղալ երկու նախագահների,ու ընդհանրապես'միջազգային արենայում:

 

Սակայն տարօրինակ է,թե ինչու է հանդիպմանը մասնակցում ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին,այլ ոչ թե նախագահ Օբաման,որը նույնպես գտնվում է այնտեղ.վերջիվերջո Ալիևն ու Սարգսյանը իրենց երկրների նախագահներն են,ու երկու երկրների նախագահների հանդիպմանը ավելի տրամաբանական ու համապատասխան կլիներ Օբամայի մասնակցությունը'որպես ԱՄՆ-ի նախագահ:Օբաման երևի իրեն կամ այդ միջնորդի դերում չի պատկերացնում(ու եթե այդպես է,շատ էլ ճիշտ է անում,խելամիտ կլինի),կամ էլ հարկ չի համարում իր ներկայությամբ պատվելու նախագահներին(իր ծանր տեղը չթեթևացնելով) . . .

 

 

Հայկ Սահակյան