Բազմիցս խոսվել է արտագաղթի մասին: Ցավով մատնանշել ենք մեր հարազատների հեռացումը , փակ դռների ներսում ճչացող լռությունը, խեղդող մենությունը .....

Ու պատահական չէ , որ հենց այսօր որոշեցի այս մասին խոսել............

 

 

Ընկերուհիս ' ով ապրում էր Նյու Յորքում և ուներ լավ աշխատանք, մեքենա, ցանկացած երկրում ապրելու իրավունք , մեկ ամիս առաջ վերադարձավ Երկիր;Վերադարձավ ,որպեսզի էստեղ սկսի սկզբից, ոչնչից,զրոյից: Քաջ գիտակցելով սպասվելիք դժվարությունները վերադարձավ ստեղծելու , արարելու ցանկությամբ:

 


Ընկերուհուս վերադարձը իմ համար դարձավ չափանիշ , ուժ, հպարտանալու ևս մեկ առիթ:

Մերը ' իրականը Հայրենիքում է. բոլոր գնացողներն էլ դա լավ գիտեն ու գնում են վերադառնալու խոստումով...

 


Ուզում եմ ընկերուհուս վերադարձը դառնա շատերի համար օրինակ:Ուզում եմ արտագաղթելուց բացի նայև խոսվի վերադարձողների մասին, քանի , որ անազնիվ եմ համարում , երբ խոսվում է միայն վատի , բացասականի մասին, չնկատելով լավը, որը առկա է:
Ուզում եմ բոլորը վորադառնան ինչպես ընկերուհիս արեց , մեկ օր որոշեց ու եկավ..
Սպասում եմ....

 

 

 

Նանա Սարգսյան