Այդպես էլ հասկանալի չէ, թե հեռախոսազրույցի ընթացքում ինչ են պայմանավորվել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն:
Մոտեցումների ինչ-որ ընդհանրություն կա. դա նշում են թե Կիևու

 

մ եւ թե Մոսկվայում, բայց ամենևին էլ խոսքը կայուն հրադադարի մասին չէ:
Ինչևէ, հեռախոսազրույցից հետո Պուտինը Մեկնել է Մոնղոլիա, որի մայրաքաղաք Ուլան-Բատորում ուկրաինական հակամարտության կողմերին, իսկ դրանք, Կրեմլի պատկերացմամբ, Ուկրիանայի իշխանություններն ու երկրի արևելքի ռուսամետ անջատողականներ են, կոչ է արել հաստատել հրադադար, փոխանակվել գերիներով, բացել հումանիտար միջանցքներ և այլն:

 


Չափավոր լավատեսական հայտարարություն է տարածել նաև Պորոշենկոն՝ հույս հայտնելով, որ արդեն ուրբաթ օրը Մինսկում կմեկնարկեն կարգավորման բանակցությունները
Ու մինչ Մոսկվայում ու Կիևում հնչում են լավատեսական և իրարամերժ գնահատականներ՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ տեղի են ունենում այլ հետաքրքիր զարգացումներ:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Փարիզն՝ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, հնարավոր չի համարում առաջին "Мистраль" ուղղաթիռակրի տրամադրումը Ռուսաստանին:

 


Էստոնիայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատել է Մոսկվայի քաղաքականությունը՝ դատապարտելով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան: ՙՙՄենք չենք ընդունելու Ղրմի կամ Ուկրաինայի ցանկացած այլ հատվածի օկուպացիան ու անօրինական անեքսիան՚՚,- Տալլինում վստահեցրել է ԱՄՆ առաջնորդը:

 

 

 

Սուրեն Սուրենյանց