Մեզ գերած հրեշի ճանկերը հասել են մինչև խաղաղականի ազատ ափերը, այստեղ՝ հայկական գաղութում խեղդելով ազատության ձայնը: Նույն հրեշը, նույն սպասարկուները տեղում վերահսկում են յուրաքանչյուր շարժ, որը կարող է խարխափել, թուլացնել բռնապետության հիմքերը: Այդ իսկ պատճառով, բոլորովին չպետք է զարմանալ, որ կեղծիքի կայսրությունում անկեղծ զրույցը արգելվեց, քանզի թունավոր մթնոլորտը այդ կայսրության հարատևման միակ երաշխիքն է:

 

 

Դէ հիմա հայրենիքում թող լավ հասկանան, թե քանի գլխանի է մեզ հոշոտող հրեշը և մինչև ու՞ր են հասել նրա ճիրանները: Առավել ևս հստակ գիտակցեն, որ մեր ազատության պայքարը հրեշի դեմ բազմադաշտ է լինելու, համազգային ուժերով, երկիր-արտերկիր կտրվածքով:

 

 

Արմեն Զատիկյան