Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում: Թագավորության «բարքերի ոստիկանության» աշխատակիցները հարձակվել են Մեծ Բրիտանիայի՝ արական սեռի քաղաքացու վրա, ով փորձել է գնումների համար վճարել կանանց համար նախատեսված դրամարկղում. ամուսնուն օգնության հասած կինը ևս ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:


Միջադեպը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ ամուսնական զույգին մոտեցած ոստիկանների կողմից ֆոտոնկարահանմանն ի պատասխան տղամարդը ևս հեռախոսով փորձել է նկարել «բարքերի պահապաններին», ապա՝ հեռախոսը ոստիկաններին հանձնել հրաժարվելուց հետո սկսվել է ծեծկռտուքը: Ամուսնական զույգը կարողացել է փրկվել ծեծից՝ միայն փակվելով սեփական ավտոմեքենայի մեջ: Ապա, պաշտպանության նպատակով ամուսինները դիմել են բրիտանական դեսպանատուն, որը ուղեկցող մեքենա և թիկնապահներ է ուղարկել, ովքեր էլ օգնել են զույգին հասնել տուն:


Ահա, թե ինչպես է պետք պահպանել բարքերը...

 

 

Արմեն Պետրոսյան