Հայի մի տեսակ կա, որոնց ճանաչելով կամ նրանց արարքները, վարքագիծը տեսնելով' հիասթափվում ես և ցավում, որ նմանները ևս հայ են:


Չմանրամասնեմ և նման <> ամբողջ տեսականին իրենց պերճանքով և թշվառությամբ չներկայացնեմ, քանի որ բազմիցս թե’ ես, թե’ ՖԲ-յան իմ մյուս բարեկամները շատ հաճախ անդրադառնում են…


Բայց այն ինչին ակամա ականատես եղա, քիչ էր մնում ստիպեր ինձ' օրինապաշտ քաղաքացուն, քրիստոնյային հայհոյել…Չգիտեմ… Թե հայհոյեցի, չեմ հիշում?...


Հարսանիք էր և ընտանիք էր ստեղծվում, որի համար ես սրտանց շնորհավորում եմ, բայց ցանկանում եմ, որ նրանց զավակները իրենց նման, իրենց մակարդակի, մարդկային այդ տեսակից չլինեն…


Ազդանշաններ, սիրենաներ, մոտցիկլ-տրիցիկլեր, մի քանի այլանդակ, ձևախեղված լիմուզիններ, քսանից ավել' անպայաման իհարկե սև գույնի <> Մերսեդեսներ, երեսունից ավել' էլի բնականաբար սև գույնի զանազան ջիպեր, մի ահագին արդեն սովորական մեքենաներ'հարյուրից ավել: Ու բոլորի պետհամարանիշերը հանած, կարմիր տառերով ինչ-որ <> գրառումով համարանիշեր կպցրած: Ինձ թվում է պատկերացրիք այն աղմուկը, խցանումները, այն անհարմարությունները, որ ստեղծվել էր հատկապես նեղլիկ, բայց աշխույժ Սունդուկյան փողոցում: Հարսնացուն այդ փողոցից էր և մի ահագին ժամանակ էլ <> կլարնետի թրքա-արաբախառն կլկլոցները…


Սա այն պահն է, որ չգիտես ինչ ասես, ինչ անուն տաս, ումից պահանջես, ինչպես հասկանաս, ուրախանաս, որ հայ ես, թե ոչ?...Թե այդ <> մականունով տղան հայ է, Հայաստանցի է, ինչ ընտանիքում է մեծացել, կրթություն, դաստիարակություն ստացել, թե հարևան երկրից է?...


Իսկ եթե հանկարծ մեկն էլ լեզվական արատ ունենա, թլիկ լինի և փորձի այդ Կակենին անունով դիմի, ես պատկերացնում եմ , թե ինչ կկատարվի այդ խեղճուկրակի հետ…


Դա հարսանիք չէր, դա մղձավանջ էր, դա լպիրշության, անդաստիարակության, ցուցամոլության, գռեհկության, չտեսության, բիրդան հարստացածի, բոշության, տգիտության դեմարշ էր, մի ահավոր տեսարան, երբ դու ամաչում ես, որ այդ և նման մյուս սուբյեկտները նույնպես քո ազգի ներկայացուցիչ են…


Ես նման մակարդակի հարսանիքներ խորհրդային տարիններին հարևան երկրում եմ ականատես եղել' Ղազախում, Աղստաֆայում, Կիրովաբադում…


Ոճը, մակարդակը, գռեհկությունը, ցուցամոլության մակարդակը նույնն է' թրքավարի…

 

 

Ռոբերտ Մելքոնյան