Մեր դպրոցում մեր սովորած ժամանակ, տղամարդ ուսուցիչների քանակը կազմում էր մոտ 30 տոկոս, մեր ծնողների սերնդի ուսման տարիներին տղամարդ ուսուցիչների քանակը դպրոցներում կազմել է մոտ 70 տոկոս, իսկ այժմ մեր երեխաների սովորած դպրոցներում տղամարդ ուսուցիչների քանակը 1 տոկոսի շրջանում է:

 

Ես բան չունեմ կանանց այս բնագավառի դոմինանտության հետ, սակայն կանանց կողմից դպրոցների մոնոպոլիզացիան հղի է սարսափելի հետևանքներով, որ աշակերտները չեն տեսնում իրենց սովորեցնող տղամարդկանց ու եթե սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ հայ տղամարդկանց մի զգալի մասը գտնվում է խոպանում, ապա հայ մանուկները դաստիարակվում են առանց տղամարդու շունչ զգալու:

 

 

Առաքել Սեմիրջյան