Աղքատությունը որպես հղիության ընդհատման սոցիալական ցուցում չի կարող դիտարկվել: Հղիության արհեստական ընդհատումը օրենսդրորեն թույլատրվում է մինչև 12 շաբաթական լինելը, դրանից ավել թույլատրվում է միայն կամ սոցիալական, կամ առողջական ցուցումներից հետո: Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:Նրա խոսքով, սոցիալականի մեջ են մտնում անազատության մեջ գտնվող, բռնաբարությունից հղիացած կանայք, իսկ առողջականի դեպքում՝ երբ կա վտանգ կնոջ կամ պտղի առողջությանը: Այս երկու ցուցումների դեպքում էլ ընդհատումը թույլատրվում է մինչև 22 ամսականը:

 

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով էլ 1993թ.-ից հետո, երբ Հայաստանում ծնված տղաների թիվը 50.000-ով ավելի շատ էր, քան աղջիկ երեխաներինը, վկայում է այն մասին, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է եղել սեռով: Իսկ դու ունե՞ս աղջիկ ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը համոզված է, որ մտածելակերպը փոխելու խթաններից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն այս անգամ ֆլեշմոբի միջոցով է նեկայացվել և կփորձի փոխել մարդկանց մտածելակերպը: