ԱՄՆ Նախագահները, բացի երկիրը ղեկավարելուց, հաճախ տարվում էին հոբբիներով, երբեմն տարօրինակ:


Ջոն Ադամսը նախագահության աթոռը սիրում էր, բայց պակաս չէր սիրում մեկ այլ զբաղմունք: Նախագահը ամեն առավոտ կանուխ դուրս էր գալիս իր վիլլաներից ու գնում մոտակա գետ, որ կոչվում էր Պատոմակ: Եվ ինչեք կարծում, ինչո՞վ էր զբաղվում նախագահը: Նա մերկ լողանում էր այդ գետում: Ավելին, նախագահը սա սիրում էր անել այն ժամերին, երբ դեռ մթնշաղ էր: Եվ ամենևին նպատակ չուներ թաքցնել:


Թոմաս Ջեֆֆերսոնը բիլիարդի մեծ սիրահար էր: Բայց նաև օրենքը խախտելու և այն շրջանցելու հմտություններ ուներ: ԱՄՆ-ը նախագահը իր բնակարանի նկուղում բիլիարդի խաղասրահ ուներ' իհարկե սեփական «խաղամոլությունը» բավարարելու համար' ոչ գումար աշխատելու: Բայց խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում բիլիարդ խաղալը օրենքով արգելված էր: Ջեֆֆերսոնը սրանից բացի ուներ նաև ճարտարապետական տաղանդ: Նախագահը սեփական ձեռքերով է նախագծել Վիրջինիայի համալսարանը:


ԱՄՆ-ը նախագահ Ջորջ Վաշինգտոնը գարեջրի մեծ սիրահար էր: Նա ուներ գարեջրերի մի ամբողջ հավաքածու. տարբեր համերի, տեսակների ու երկրների: Նրա գարեջրամոլությունը այն աստիճանի էր, որ լինելով ԱՄՆ-ը նախագահ նա բացել էր գարեջրատուն: Այսօրվա լեզվով ասած pub:


Ջիմմի Քարտերը մանկուց սիրել է ճոճանակներ և այդ նախասիրությունը մնացել է մինչև խոր ծերություն և …մահ: Նախագահը Սպիտակ տան համար պատվիրել է 5 տարբեր տեսակի ճոճվող բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը ճոճման հաճախականության և տատանման յուրահատուկ տարբերություններ է ունեցել:

 

 

Սանասար Կարապետյան