«Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամը» հրապարակել է մի զարհուրելից ցուցանիշ․ ամեն տարի գրանցվում է քաղցկեղի 12 միլլիոն նոր դեպք, իսկ անկոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ տարեկան 286 միլլիարդ դոլար փող են ծախսում բուժման համար:


Ուռուցքաբան Տուլիո Սիմոնիչին 1983 թվականին բուժում էր մի իտալացու, ում բժիշկները մի քանի ամսվա կյանք էին տվել՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման պատճառով: Որոշ ժամանակ անց, այս մարդն ամբողջովին առողջացավ: Ոգևորված այս արդյունքով, միամիտ Սիմոնաչին կիրառեց իր մեթոդը ևս մի քանի հիվանդների վրա և նեկայացրեց իր հետազոտությունների արդյունքները Իտալիայի առողջապահության նախարարությանը՝ այն հույսով, որ կսկսվեն կլինիկական փորձարկումներ:


Սակայն այնպես եղավ, որ իտալական բժշկական հանրությունը ոչ միայն չդիտարկեց նրա մեթոդը, այլև զրկեց նրան լիցեզիայից՝ հիվանդներին չհաստատված դեղամիջոցներով բուժելու համար: ԶԼՄ-ները իսկական քարոզարշավ սկսեցին նրա դեմ և ամեն օր ցեխ էին թափում նրա վրա, իսկ շուտով նրան նաև բանտակեցին՝ «հիվանդներին սպանելու համար»:


Հետո բժշկական վերնախավը հայտարարեց, որ նատրիումի բիկարբոնատով հիվանդներին բուժելու նրա մեթոդը պարզապես զառանցանք է և սա այն պարագայում, երբ հազարավոր հիվանդներ տանջալից ու երկար մահանում են «փորձված» քիմիոթերապիայից․․․


Ազատագրվեուց հետո նա չհանձնվեց և շարունակեց իր հետազոտությունները, բայց հիմա արդեն կիսաընդհատակյա կարգավիճակում: Նրա հաջողությունների մասին հայտնի է մենակ ասեկոսեների ու համացանցի միջոցով և ասում են, նա բուժում է քաղցկեղի ամենախորացված տեսակները էժանագույն նատրիումի բիկարբոնատի միջոցով:


Սիմոնաչիից պահանջվում է մի քանի օրից մինչև մի քանի ամիս բուժման լիարժեք կուրս անցկացնելու համար: Երբեմն, նա բավարարվում է միայն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով կոնսուլտացիաներ անելով, բայց արդյունքն անփոփոխ է լինում՝ քաղցկեղը բուժվում է:


Այնինչ, ինչպես արդեն նշեցի, տարեկան 286 միլլիարդ, այսինքն օրեկան 783 միլլիոն դոլար է ծախսվում՝ քաղցկեղի բուժման համար, մինչդեռ նատրիումի բիկարբոնատի՝ այսինքն սոդայի արժեքը տատանվում է 2 ցենտից մինչև մեկ դոլար միջակայքում՝ 1 կիլոգրամի դիմաց․․․


Ինչպես ասվում է, մեկնաբանություններն ավելորդ են:

 

 

Սանասար Կարապետյան