Իհարկե խնդիրը ոչ միայն Հայաստանինն է, այլ աշխարհինը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կլիմայի փոփոխությունը, հակառակ դեպքում շատ շուտով Երկրի բնակչության առողջությունը կվատանա: Բարձրացող ջերմաստիճանի վտանգի հետ աճում է նաև ջրի խնդիրն ու ահագնացող սովը:

 

 

Հայաստանում նույնպես միջին կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձրացել է և շարունակում է բարձրանալ: Նման վատագույն սցենարի իրականացման դեպքում Հայաստանի տարածքի կլիման կնմանվի հարևան Իրանական սարահարթի կլիմային։

Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ջրային պաշարներով հարուստ Հայաստանը որևէ քայլ չձեռնարկելու դեպքում ոչ ուշ ապագայում կկանգնի ջրի դեֆիցիտի առջև:

 

 

Կլիմայի փոփոխությունից Սևանի ջրային հաշվեկշիռն էլ կփոխվի: Այսօրվա կոչը պետք է առավել սթափեցնի մեր կառավարությանը Սևանի ջրի օգտագործման շուրջ որոշումներ կայացնելիս:

Բժիշկները բոլոր երկրների կառավարություններին կոչ են անում կրճատել ջերմոցային գազերը: Եթե նույնիսկ գլոբալ տաքացումը օգուտ բերի ցուրտ երկրներին, սակայն ողջ Երկրագնդի մասշտաբով բնակչության առողջությունը կվաթարանա: Մասնավորապես, արտանետումները կրճատելու շնորհիվ կարելի է նվազեցնել սիրտանոթային ու շնչառական ուղիների հիվանդությունները:

 

 

Եվ հետաքրքիր է, արդյոք ՀՀ Կառավարության առաջիկա նիստերի ընթացքում կբարձրացվի Հայաստանը «մեր չափով» փրկելու ելքերը...

 

 

Վանիկ Էլիզբարյան