Վտանգ զգալով, բադերը համերաշխ վեր թռան և սկսեցին թռչել լճի վրայով: Բարձրությունից ավել լավ էր երևում, որ լճի ողջ ափը վխտում էր գլխի վրա ծակող թեփուկավոր կատար և ամուր ճանկերով թաթեր ունեցող երկարապոչ սողուններով: Ի տարբերություն վիշապների, նրանք չունեին թաղանթավոր թևեր: Բայց աչքի էին ընկնում անհավանական չարությամբ և նենգությամբ: Այպիսի արարածը ինչ վրա նայում է՝ շուրջն ամեն ինչ չորանում է, ոտքն էլ որտեղ դնում է՝ խոտ էլ չի աճում:

 


Սովն այդ օձերին քշել էր լճի ափ, որտեղ խիտ աճած եղեգների մեջ ամենատարբեր կենդանություն կա: Զայրացած, որ որսը քթի տակից փախավ, սողունները որոշեցին մյուս ափ անցնել:
Ամեն ինչ կարողանում էին անել, բայց լողալ չգիտեին: Ի՞նչ անեն: Այդ ժամանակ նրանցից մեկի մտքով անցավ պոչերով իրար գործվելով մի լաստ պատրաստեն իրենցից:

 


Ասացին՝ արեցին: Եվ ահա, աղաղակող վիշապները լողացին, համերաշխ թիավարելով իրենց թաթերով և գլուխները բարձր ջրից պահած: Թվում էր թե սատանան ինքն է նրանց պարանով կապել:
Թռչելով լողացող օձերի վրայով, բադերի երամի առաջնորդը գոռաց՝
- Տեսեք: Այ թե ինչի կարելի է հասնել համախմբվածության և ըմբռնողության շնորհիվ:

 


Համախմբվելով, չարը ընդունակ է շատ հնարքների, որպեսզի գոյատևի և իր սև գործերը կատարի: Բարուն նույնպես չի խանգարի նման կերպ քաջ և ճարպիկ գտնվելը:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Սիզիփոսի մասին առասպելը"

 

 

Օրվա առակը՝ Օձային ըմբռնողություն - 30 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան