Էլիզաբեթ Գետը 20-ամյա լուսանկարչուհի է Կանադայից: Նա մեծացել է գեղեցիկ անտառների, սարերի և օվկիանոսների մոտակայքում: Այդ պատճառով էլ իր լուսանկարներում նրան հաջողվում է հիանալի կերպով ներկայացնել աշխարհը, որտեղ մարդը և բնությունը միասնական են:

 

Երբ նայում ես այս լուսանկարները, քեզ թվում է, թե դրանք շնչում են: Դրանց մեջ կան քամիների թարմություն, լուսաբացների օդ, անտառային խոնավություն, խոտերի հաճելի բույր և միայնություն: