Ստացվում է, որ «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն հակասում են իրենք իրենց, իսկ ՀՅԴ-ն…


Խորհրդարանական քառյակից զատված «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ջանք ու եռանդ չեն խնայում իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները տապալելու համար: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ բարեփոխումների հիմնական նպատակը իշխանության հավերժացումն է մեկ ուժի ձեռքում, բայց...


Փաստորեն ստացվում է, որ ԲՀԿ-«Ժառանգություն» զույգը ձեռնամուխ է լինում տապալել մի գործընթաց, որի հիմնադիրները, կարելի է ասել, հենց իրենք են /անցած տարի նրանք ԱԺ էին ներկայացրել խորհրդարանական համակարգի անցնելու օրինագիծ/:


Հատկանշական է նաև ՀՅԴ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ. նրանք, կարծես, կողմ են այդ «բարեփոխմանը», այդ պատճառով էլ նոր ֆորմատ' եռյակի հետ չեն: Այնպիսի տպավորություն է, ոնց որ ՀՅԴ-ն հող է նախապատրաստում հավերժական իշխանություն ձեռք բերող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և մի քանի նախարարական պորտֆել «քերելու» համար:


Այսքանն ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ «Քառյակ» ֆորմատն այլևս չկա, հետևաբար հօդս է ցնդում նաև նրանց խոստացված թեժ աշունը:

 

 

Գագիկ Սերոբյան