Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհակիմ Լյովը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Արգենտինայի հավաքականի հետ ընկերական (սեպտեմբերի 3) ու Շոտլանդիայի հավաքականի հետ 2016-ի ընտրական փուլի խաղերին (սեպտեմբերի 7):

 

Երկարատեւ բացակայությունից հետո կրկին հավաքական է հրավիրվել իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հունիսի 6-ին Հայաստանի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից հետո նորից ստացել է հրավեր:

 

Դարպասապահներ՝ Մանուել Նոյեր «Բավարիա», Ռոման Վայնդենֆելեր «Բորուսիա» Դ., Ռոբերտ Ցիլեր «Հանովեր»,

 

Պաշտպաններ՝ Ջերոմ Բոատենգ «Բավարիա», Էրիկ Դուրմ, Մատս Հումելս, Մատիաս Գինտեր բոլորն էլ՝Բ. «Բորուսիա», Բենեդիկտ Հեւեդես «Շալկե», Անտոնիո Ռուդիգեր «Շտուտգարտ»,

 

Կիսապաշտպաններ՝ Յուլիան Դրակսլեր «Շալկե», Մարիո Գյոտցե «Բավարիա», Կրիստոֆ Կրամեր Մ «Բորուսիա», Տոնի Կրոս, Սամի Խեդիրա երկուսն էլ՝ «Ռեալ» Իսպանիա, Մեզութ Օզիլ «Արսենալ» Անգլիա,

 

Հարձակվողներ՝ Լուկաս Պոդոլսկի «Արսենալ» Անգլիա, Անդրե Շուռլե «Չելսի» Անգլիա, Մարիո Գոմես «Ֆիորենտինա» Իտալիա, Մարկո Ռոյս Դ «Բորուսիա», Տոմաս Մյուլեր «Բավարիա»:

 

 

Ֆուտբոլային հասարակություն