Տարին մեկ անգամ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ նվազագույն մեկ անգամ պարտադիր պետք է այցելի պոլիկլինիկա բուժզննման ու հետազոտության: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, պետության խնդիրն է լինելու ոչ թե բուժել արդեն հիվանդներին, այլ կանխարգելել հիվանդությունները:

 

Դա, ըստ նախարարի ֆինանսապես ավելի արդյունավետ է, իսկ որ ավլի կարևոր է, այդ ճանապարհով հնարավոր կլինի կրճատել մահացության ցուցանիշները: «Այս ճանապարհով առաջիկա 2-3 տարիների ընթացքում մենք կբարձրացնենք Հայաստանի բնակչության դիմելիության, հետևաբար նաև հիվանդացության մակարդակը, ինչի արդյունքում, սակայն կկրճատենք մահացության ցուցանիշը», ասել է նախարարը: Որպեսզի հիվանդությունների կանխարգելումը արդյունավետ լինի, բացի պարտադիր այցելության սահմանմանը, նախարարությունը պատրաստվում է ներդրումներ դոնոր կազմակերպությունների միջոցով ներդրումներ կատարել՝ պոլիկլինիկաների արդիականացման և էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման համար:

 

 

Նրա խոսքով, Հայաստանում տարավծած հիվանդությունների առաջին եռյակն է՝ սրտանոթային հիվանդությունները, որոնք կազմում են 48 տոկոս, երկրորդը՝ ուռուցքային հիվանդություններն են 20 տոկոս և եռյակը եզրափակում է դիաբետը կամ շաքարախտը, որով հիվանդանում են հայերի 5 տոկոսը:

 

 

Aroxj.am