Ժամանակակից տեխնոլոգիաները՝ մասնավորապես պլանշետներն ու բազմատեսակ գաջեթները թեև որոշակիորեն զարգացնում են երեխաների մտավոր կարողություններն ու պարունակում են հիշողության, ուղեղի աշխատանքի բարելավման համար մարզում-խաղեր, սակայն միաժամանակ բթացնում են շրջակա միջավայրը ու մարդկանց զգացմունքները ընկալելու կարողությունը:

 

 

Սա ապացուցել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանք փորձ են անցկացրել 10-12 տարեկան երեխաների շրջանում, որոնք օրը 3 ժամից ավելի անցկացնում են պլաշետների ու գաջեթենրի «մեջ»: Հետագայում հատուկ սարքերի միջոցով փորձարկել են նրանց ընկալունակությունը արտաքին աշխարհի նկատմամբ ու հայտնաբերել, որ այն երեխաները, որոնք չեն օգտվում պլանշետներից ավելի ընկալունակ են, ընդունակ են ցավակցել դիմացինին, իսկ այն երեխաները, որոնք շատ են օգտագործում պլանշետներ, ավելի սառնարյուն են, էմոցիոնալ ֆոնը ավելի հանգիստ է նույնիսկ, եթե դիմացինի հետ որևէ բացասական իրադարձություն է տեղի ունենում:

 

Ըստ այդմ, գիտնականները, եզրակացրել են, որ տեխնոլոգիաները զարգացնում են երեխայի ուղեղի այն հատվածը, որ պատասխանատու է գիտակցության համար, միաժամանակ թուլացնում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների համար: