Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրեննց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայգ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին:

 


Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում:
և այսպես`

 


-Կարլոս II

 


Այս արքան դեռ մանկուց խիստ տգեղ էր, անգամ անճոռնի: Ինբրիդինգի կոեֆիցենտը նրա մոտ ընդամենը 25 տոկոս էր կազմում, որովհետև նա լույս աշխարհ էր եկել մի շարք ինցեստային հարաբերությունների շարքի վերջում, որոնք լայնորեն տարածված էին իսպանացի թագավորների շրջանում:

 


Կարլոսը ոչ միայն անճոռնի էր, նա նաև բավականին տկարամիտ էր, ինչը պայմանավորված էր ինչպես նար աղավաղված գենետիկայով, այնպես էլ նրանով, որ նրա ծնողները հնարավորինս մեկուսացնում էին նրան ուսումից և առհասարակ՝ մտավոր գործունեությունից՝ վախենալով տղայի թույլ առողջության համար:
Այս արքայի պատճառով, նրա իշխանության տարիներին Իսպանիան փայլուն ու հարուստ գերտերությունից վերածվեց երկրորդական եվրոպական տերության:

 


-Ալֆոնս VI
Այս թագավորը շատ ծանր հիվանդություն էր տարել 3 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրա մարմնի ձախ կողմը մասամբ պարալիզվել էր, իսկ հոգեկանը՝ խաթարվել: Օրինակ, երբ նրա ավագ եղբայրները մահացան, առաջին բանը որ նա բացականչեց հետևյալն էր. «Ուռա՜, հիմա ես կլինեմ Պորտուգալիայի թագավորը»:
Արդեն հասուն տարիքում Ալֆոնսը պահում էր իրեն նույն կերպ, ինչ պատանեկության տարներին՝ երիտասարդների հետ շրջագայում էր քաղաքում ու հարբեցողությամբ էր զբաղված: Նա չէր ցանկանում ոչ սովորել, ոչ էլ երկիրը ղեկավարել: Մի խոսքով, արքան անում էր միայն այն, ինչ ուզում էր և դա տևեց այնքան ժամանակ, մինչև սեփական մայրը չըմբոստացավ ղեկավարման նման ձևին:

 


Սկսվեց քաղաքացիական պատերազմ որտեղ մի կողմն առաջնորդում էր Ալֆոնսը, իսկ մյուս կողմը՝ նրա թագուհի մայրը: Արդյունքում, թագուհի մայրը հաղթանակեց և արքա դարձավ Ալֆոնսի կրտսեր եղբայրը՝ Պեդրուն, այն բանից հետո երբ 1667 թվականի նոյեմբերին Ալֆոնսին ստիպեցին հրաժարվել գահին:

 


- Արքայազն Սադո

 


Ծնվելով 1735 թվականին, նա արդեն ամուսնացած էր 10 տարեկանում: Կորեացի պատմաբանները պնդում են, որ հայրը նրան ատում էր ի ծնե, իսկ երբ արքայազնը 17 տարեկան էր, ինքը դարձավ հայր: Երեխա ունենալուց հետո արքայազնը ծանր հիվանդացավ, բայց կենդանի մնաց, սակայն խաթարվեց նրա հոգեկանը: Նրան սկսեցին հաճախակիորեն մղձավանջներ այցելել և տեսիլքներ, թե իբր ինքը շրջապատված է տարբեր սարսափելի էակներով:

 


1757 թվականից նա սկսեց կտտանքների ենթարկել սեփական ծառաներին, բռնաբարել իր սիրելիին, իսկ այնուհետև նա սկսեց բռնաբարել ու սպանել աջ ու ձախ՝ ում պատահի: Թագավորին սա կատաղեցրեց և ի վերջո նրա հրամանով Սադոյին կողփեցին մի արկղի մեջ՝ առանց ջրի և հացի, որի մեջ էլ նա մահացավ 8 օր անց:

 

 

Սանասար Կարապետյան