-Սարսափելի տանձը

 


Այս սարսափելի գործիքը ևս ինկվիզիցիայի զինանոցից է։ Դրանով դաստիրակում էին հերետիկոսներին, արտամուսնական կապեր ունեցած կանանց, սուտասաններին ու ոչ տրադիցիոն կողմնորոշում ունեցող տղամարդկանց։ Կախված զանցանքից, դահիճը միացած միճակում տանձ հիշեցնող չորս երկաթա տերևաձև շեղբերով այս գործիքը մտցնում էր մարդու բերանը, հետանցքը կամ հեշտոցը և սկսում էր դանդաղ պտտետլ պտուտակը։ Շեղբերն անասելի ցավ պատճառելով բացվում էին՝ գոյացնելով ներքին արյունահոսություն ու վնասվածքներ։ Այս տանջանքն այնքան ցավալի էր, որ դրան ենթարկվածների մեծ մասը մահանում էր ցավային շոկից։

 


-Կտտանք առնետներով

 


Թեև իր ծագումնաբանությամբ այս տանջնաքի ձևը գնում է դեպի չինաստան, բայց այն իր «կատարելությանը» հասցվեց 16-րդ դարում՝ Նիդերլանդներում։ Զոհին մերկացնում են և կապում են սեղանին։ Քաղցած առնետներով վանդակները տեղադրվում էին զոհի կրծքին և որովայնին, իսկ վանդակների հատակները հանվում էին։ Այնուհետև շիկացած ածուխներ էին դրվում վանդակների վերևում գտնվող հատուկ տարրաների մեջ, իսկ առնետները փորձելով պատսպարվել տապից, իրենց ուղին էին փորում... զոհի մարմնի միջով...

 


-Հետանցքի մեջ օդի փչում

 


Աս դաժան կտտանքի ամենահայտնի «երկրպագուն» եղել է նաև ռուսական Պետրոս Մեծ կայսրը։ Մենիզմն այսպիսն էր. զոհին կապելուց հետո, նրա ռնգերի, բերանի, ականջների մեջ բամբակ էին մտցնում, իսկ հետո հետանցի մեջ սկսում էին օդ փչել։ Զոհը սկսում էր ուռել և երբ «բավարար» քանակությամբ ուռչում էր, նրա հետանցքն էլ փակում էին բամբակով։ Լավագուն դեպքում նրան թողնում էին այսպես, որպեսզի նա հսկայական ճնշման ներքո տանջվի, իսկ վատագույն դեպքերը երկուսն էին. կամ կտրում էին հոնքերի վերևի երակները և արյունը մեծ ճնշման տակ ցայտում էր դուրս, կամ պարզապես կապում էին ինչ որ բարձր կետի վրա և սկսում էին նետահարել նրան՝ ստանալով ցայտող արյան նույն էֆֆեկտը։ Զոհը որպես կանոն մահանում էր արյան կորստից։

 


- Շիրի (ուղտերի գլխարկ)

 


Այս մի կտտանքի հեղինակները մեր «սիրելի» հարևանների՝ թուրքերի նախապապերի հայտնագործությունն է։ Քոչվոր թյուրքական ցեղերը հատուկ տանջանք էին մտածել, որի արդյունքում կենդանի մնացածները կորցնում էին իրենց խելքը և հիշողությունը։ Այն կիրառվում էր հիմնականում տղամարդկանց, ընդ որում, ռազմագերիների նկատմամբ։ Սկզբում գերու գլուխը սափրում էին այնպես, որ ոչ մի մազիկ անգամ չմնա, իսկ հետո ուղտ էին մորթում և ուղտի թարմ կաթնագեցղձի կտորները ռետինի գլխարկի պես հագցնում էին զոհերի գլխին։ Նաև զոհրի վզին ամարացնում էին հատուկ տախտակներ, որոնք թույլ չէին տալիս, որ նրանց գլուխները գետնին կպչի։

 


Այնուհետև, ձեռքերն ու ոտքերը կապված գերիներին այս վիճակում տանում էին ինչ որ մի բայց դաշտ կամ տափաստան՝ բնակավայրերից հնարավորինս հեռու, որպեսի նրանց աղեկտուր ճիչերը ոչ ոքի չանհանգստացնի և թողնում էին այդպես հինգ օր՝ առանց հացի ու ջրի։ Արդեն երկրորդ օրը մազերը սկսվում էին աճել իսկ արև տակ ուղտի կաշին սկսում էր չորանալ և երկաթյա սեղմակի պես ճնշել գլխիդ։ Հանդիպելով խոչընդոտի, մազերը ճկվում էին ու սկում էին մխրճվել զոհերի գլխի մեջ՝ անասելի ցավ պատճառելով նրանց։ Արդյունքում, կենդանի էր մնում միան ամեն տասներորդը, ով վերջնականապես կորցնում էր բանականությունն ու հիշողությունը։ Այս կերպ հին թյուրքերը ստանում էին հլու-հնազանդ ստրուկներ, որոնց մանքուրտ էին անվանում։

 

 

 

Սանասար Կարապետյան