Տոմատի գետերը հոսում են փողոցներով, շինությունների պատերով և շուրջն ամբողջը ծածկված է տոմատի խիտ խյուսով: Ոչ սա բոլորովին էլ տոմատի գործարանի պայթյուն չէ, այլ Իսպանիայի ամենավառ տոներից մեկը՝ Տոմատինան (la Tomatina): Յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը, ժամը 11.00-ին տրվում է խելահեղ տոմատե մարտի մեկնարկը: Մարդիկ վազում են դեպի կենտրոնական հրապարակին մոտենող բեռնատարները, վերցնում են հասած «հրթիռները» և դրանցով խփում միմյանց: