Ժողովրդի մեջ մտած է, որ իր այսօրվա վիճակի համար մեղավոր են իշխանությունները, քրեածին տարրերն ու օլիգարխները ու պարտք է համարում ամեն օր նրանց անիծելու:


Կազմեք օլիգարխների թոփ հարյուրյակ և տեսեք նրանց կենսգրությունը, ինչպիսի դաժան մանկություն են ունեցել նրանք, նրանց այդպիսին եք դարձրել դուք, և այսօր նրանք ձեզանից վրեժ են լուծում: Այդ անջրպետն ամեն օր ավելի ու ավելի է խորանում ձեր անեծքների պատճառով: Մի վանեք նրանց ձեզանից, նրանք ել են ժողովուրդ ու մեր մի մասնիկը: Այսօրվա իրենց վիճակի ու կարգավիճակի համար պարտական են իրենց շրջապատին: Պետք է միահամուռ կերպով բոլորին դուրս բերել այդ վիճակից:


Ուզում եմ հիշեցնել նաև մի առակ երբ պառավն անիծում էր թագավորին, վեջինս մահացավ, իսկ նրա փոխարեն թագավորող տղան ավելի վատ դուրս եկավ և պառավն ամեն օր օրհնում ու աղաչում էր, Աստծուն, որ երկար կյանք տա այդ տղային, երբ նոր թագավորն ահրցրեց ինչու ես այդպես վարվում նա բացատրեց, որ դու ավելի վատն ես քան քո հայրը, ուստի չեմ ցանկանում, որ քո որդին քեզ փոխարինի նա սարսափելի կլինի:


Ուստի եկեք միասին աղոթենք այսօրվա օլիգարխների համար, որովհետև տեսնելով նրանց ժառանգներին հասկանալի է, որ նրանք սարսափելի են լինելու մեր համար:

 

 

 

Անդրանիկ Թանգամյան