Նալբանդյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահին է փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և չգիտեմ, թե ում մոտ՝ ոնց, բայյց ինձ մոտ հարց է առաջանում. Էրդողանին կանչում եք, որ ի՞նչ անեք:


Ասենք էս էլ Ցեղասպանությունից շոու սարքելու նոր փո՞ւլն ա, հիմա էլ ամեն տարի պետք ա գուշակենք, թե կգա՞ արդյոք Էրդողանը կամ ով որ էդ պահին լինի Թուրքիայի նախագահը, թե՞ չէ: Իբր շատ գոհ էինք եվրատեսիլի պես մի անի վերածված ամենամյա Ցեղասպանության ճանաչման փառատոնին, հիմա էլ էս:


Կամ էլ թե չէ, որ գա (դժվար թե գա), ի՞նչ ա դրանից փոխվելու: Մի խոսքով, ամենազզվածս երևույթներից մեկը՝ Ցեղասպանությունը շոուի ու պիառ գործոնի վերածելը շարունակվում է ու նոր թափ է հավաքում:

 

 


Արմեն Հովսեփյան