Ռուսական կառավարությունը Արևելյան Հայաստանը ռուսական կայսրությանը միացնելուց հետո բնականաբար սկսեց իրագործել սեփական գաղութային քաղաքականությունը Արևելյան Հայաստանի հանդեպ, աստիճանաբար փորձելով տեղի հայ բնակչությանը զրկել սեփական իրավունքներից և ենթարկել ձուլման:Ցարիզմի գաղութային քաղաքականության ամենավառ արտահայտություններից մեկը 1903թ հունիսի 12 ին ընդունված օրենքներ հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին:։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։

 

Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայերի ռուսականացումը , այդ նպատակով հարվածի տակ առնելով հայ ժողովրդի կյանքում ամենակարևոր դերերից մեկը ունեցող հայ Եկեղեցուն: Նույնիսկ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ ակտ»:

 

 

Դավիթ Ֆիդանյան