Շատերը գիտեն հայերի խաղացած պատմական դերի մասին եզդիների կյանքում: Հենց միայն այն հանգամանքը, որ եզդիների և քրդերի պատմությամբ առաջինը լրջորեն զբաղվել է hայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, շատ բանի մասին է խոսում: Նրան է պատկանում «Քրդեր և եզդիներ» (1848թ.) արժեքավոր աշխատությունը, որով սկիզբ է դրվել եզդիագիտությանը և քրդագիտությանը: Աբովյանը գրի է առել և աշխարհին ներկայացրել բազմաթիվ եզդիական ազգային երգեր, որոնք մինչև օրս էլ երգում են:

 

Հայտնի փաստ է, թե որքան հարմարավետ և անվտանգ են ապրել եզդիները` հայերի հետ միասին` միաժամանակ կողք-կողքի կռվելով ընդհանուր թշնամու դեմ (Սարդարապատ հերոսամարտ): Մեր օրերի իրադարձությունները հաստատում են, որ կրկին հայերն են դժվար պահին ձեռք մեկնում եզդիներին, իսկ եզդիների «արյունակից եղբայրները»` քրդերը, սառնասրտորեն թույլատրում են եզդիների կոտորածները` Իրաքի տարածքում: Կարծում եմ այս ամենը լավ դաս էր եզդի ժողովրդի համար, այսուհետև` ավելի լավ ճանաչելու իր իրական բարեկամներին և թշնամիներին:

 

 

Լևոն Ստեփանյան