Դեղին տոմսը Ռուսաստանում տրվում էր որպես անձնագիր այն կանանց,որոնք պաշտոնապես զբաղվում էին մարմնավաճառությամբ:Այն կարող էր ստանալ ամեն կին:Պետք էր գնալ ոստիկանություն,կանգնել հաշվառման և հանձնել սեփական անձնագիրը' ստանալով դեղին տոմսը:


Ոստիկանությունը պարտավոր էր հետևել,որ այդ կանայք հաճախեն բժշկական հաստատությունները: Դեղին տոմս ունեցող կինը իրավունք չուներ զբաղվել ոչ մի այլ աշխատանքով բացի մարմնավաճառությունից:Հետ ստանալ հասարակ անձնագիրը հնարավոր էր,բայց գործնականում դա հազվադեպ էր տեղի ունենում: