Այժմ եկեք հասկանանք, թե ինչպես ու ինչ սցենարներով է ԱՄՆ-ը կիրառելու իր համար այդքան հարմար լիբերալներին ու ազգայնականներին: Դեռ մեկ տարի առաջ, այն ինչ հիմա գրում եմ կարող էր դիտարկվել, որպես պարզապես դավադրության տեսություն, բայց այժմ, երբ մեր աչքի առաջ էր Մայդանը ու դրա գլխավոր հերոսները, երբ մենք արդեն կարող ենք պատկերացում ունենալ կիրառվող տեխնոլոգիաների և դրանց մասշտաբների մասին, դժվար չի կռահել նաև Հայաստանի համար նախագծված սցենարը:


Մի կողմից, ինչպես արդեն նշեցի, ունենք հավաքական առումով լիբերալ թև ասվածը, որի մեջ մտնում են արևմտամետ կողմնորոշումով քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնություններն ու հասարակական կազմակերպությունները: Սրանց միջուկը դա բազմաթիվ արևմտյան գրանտային պրոեկտների մասնակցած երիտասարդությունն է, որը թեև իր խիստ երփներանգ կազմին (համասեռանմոլների պաշտպաններից, մինչև ժառամնգականներ, ժառանգականներից էլ մինչև անարխիստներ), ունեն միևնույն սկզբունքային դիրքորոշումները Հայաստանում մայդանիզացիա կազմակերպելու մասով, ինչպես նաև սնուցվել ու պատրաստություն են անցել նույն տեխնոլոգիաներով և նույն ֆինանսական աղբյուրներով: Սրանք այսպես ասած «անշառ», պոստեռներ պահող ու ֆլեշմոբներ անող մասսան են կազմում, որին Մայդանում որակել էին «онижедети» հավաքական ծաղրանունով, քանի որ սրանց նկատմամբ հենց ոստիկանությունը մի թեթև բան է անում, սկսվում է ընդհուպ մինչև միջազգային մակարդակի հասնող վայնասուն, թե բա ի՜նչ եք անում, ախր նրանք դեռ երեխաներ են:


Ազգայնականների հարցն ավելի բարդ է: Ի տարբերություն գրանտակերներից ու ստրկամտության հասանող արևմտամետության զոհերից, ազգայանականները ի վերջո ունեն որոշակի ազգային պատկերացումներ ու սկզբունքներ ու որպես կանոն, ավելի քիչ են հարաբերվում Պետդեպի ու մերձպետդեպյան պրոեկտների հետ: Մայդանում մենք տեսանք, որ ազգայնականները դարձան փողոցի «շները», ովքեր առաջինն էին առճակատման մեջ մտնում ոստիականության հետ ու վերջինն էին փախնում ոստիկանությունից: Նրանք Հայաստանյան մայդանի բիրտ ուժը պետք է լինեն ու որպեսզի քաղաքական քաշ ստանան, իրենք պետք է հենց իրենց լսարանը գտնեն ու իրենց լսարանին հաճո քայլեր անեն: Չեմ բացառում, որ զուտ պոպուլիզմից ելնելով, ազգայնականներն անգամ որոշակի քայլեր անեն դեռ մինչև Մայդանի հավաքվելը, որպեսզի իրենց շուրջ բրուտալության իմիջ կերտեն: Հարկ է նշել նաև, որ որպես կանոն, շարքային ու միջին օղակի անդամները տեղյակ էլ չեն լինում ավելի մեծ ամսշտաբում երևացող պատկերի մասին ու ԱՄՆ-ն էլ որպես կանոն այս ճակատում գործ է բռնում միայն ազգայնական բուրգի ամենավերին օղակների հետ (նույն ուկրաինական Սվոբոդայի ու Աջ Սեկտորի օրինակները), իսկ մնացածին գործարկում են ռուսի ասած в темную:


Ավելացնեմ նաև, որ որքան ավելի շատ են հասարակությունում սոցիալական ու քաղաքական անարդարությունները, որքան ավելի հիասթափված է բնակչությունն իշխանություններից, այնքան ավելի մեծ է «վճռական գործողությունների» պատրաստ քաղաքական ուժերի թիրախային խումբը ուստի անկախ նրանից, թե ինչեր են բարբաջում, Հայաստանում Մայդանը մմեղմ ասած անհնար չէ, պարզապես այն իրականացվելու է մի քանի փուլով ու մի քանի ճակատներով՝ առաջին հայացքից իրարից խիստ տարբերվող դերակատարների ձեռքերով, բայց այն իրականացվելու է ու այդ պրոցեսսների խորություն ը կախված է լինելու դերակատարների խելացի գործողություններից և մեր իշխանությունների սթափ դատելու ու ադեկվատ հետևություններ և գործողություններ անելու ունակությունից:

 

 


Գեղամ Ասլամազյան