1971 թվ Ֆիլիպինների պետական ծառայող Մանուել Էլիզալդեն ճանապարհորդում էր Մինդանաո կղզում և հայտնաբերում հետամնած Տադասայի ցեղը, որը գտնվում էր նախնադարյան հասարակության զարգացման մակարդակում : Էլիզալդեն շտապ պատմեց ամբողջ աշխարհին այդ լուրը և դարձավ տվյալ ցեղի հիմնական մասնագետը: Բոլոր գիտական ճանապարհորդությունները դեպի Տադասայի ցեղի բնակավայրը իրականացվում էր պաշտոնատարի խիստ վերահսկողության ներքո:

 


Տվյալ ցեղը ապրում էր ամենապարզունակ կենցաղային պայմաններում:Զբաղվում էր հատիկահավաքությամբ, կենդանիների որսով:Տադասացիները չգիտեին թե ինչ է խանդը,թշնամանքը'ապրելով ջունգլիների քարանձավներում:
Նույնիսկ նկարահանվել էր վավերագրական տեսաֆիլմ, ստեղծվել էր Տասադայի ցեղի հիմնադրամը և ամբողջ աշխարհով միլիոնարով մարդիկ, հարուստներ ներդնում էին մեծ գումարներ ցեղի հետագա զարգացման համար:
Սակայն տվյալ կղզի հասնելու համար ճանապարհը փակ էր, քանի որ Ֆիլիպիններում իշխում էր բռնապետ Մարկոսը: Մի քանի անձ,ովքեր կարողացել էին մտնել տվյալ բնակավայրը, տեղեկություն են տարածել,որ ցեղի բնակիչները ուտում էին ժամանակակից կերակուր և ծխում:Բայց այդ լուրը ուշադրության չարժանացավ և Տադասան ցեղի մասին մոռացվեց:

 


15 տարի անց երկրում բռնապետական կարգերը փոխարինվեցին ժողովրդավարական համակարգով:Ճանապարհը բացվեց դեպի Մինդանաո կղզին,սակայն ոչ մեկ չհիշեց տադասացիներին:Որոշ ժամանակ անց մարդաբան Օսվալդ Իտենը որոշեց ուսումնասիրել տադասացիներին,բնակավայրը,սովորույթները,մարդաբանական կազմը:Կտրելով երկար ճանապարհ նա չհայտնաբերեց ոչ մի հետք, ոչ մի բնակավայր, ոչ մի մարդու:Տադասացիները անհետացել էին:Տվյալ վայրից ոչ հեռու նա հանդիպեց տեղացի տուզեմցիներին, որոնք կրում էին ժամանակակից զգեստ և ապրում ժամանակին համահունչ: Նրանք շատ նման էին այն տադասացիներին,որոնք պատկերված էին լուսանկարներում:Երբ իրենց հարցրեցին հետամնած ցեղի անհետացման մասին, նրանք պատմեցին, որ այն երբեք չի եղել:Իրականում 15 տարի առաջ նրանց վարձատրել են և պարտադրել բնակվել քարանձավներում,ապրել նախնադարյան ցեղի նման և ստել ամբողջ աշխարհին:Իսկ արդեն,երբ իշխանությունը փոխվեց,էլ իմաստ չկար ստելու:

 


Ինչ եք կարծում,այն ամողջ գումարը,որը գտնվում էր Տասադացիների հիմնադրամում ուր էր անհետացել...Այն գտնվում էր գլխավոր հեղինակի ձեռքում'Մանուել Էլիզալդենի մոտ, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր Կոստա-Ռիկա և վայելում էր ժամանակակից կյանքի բոլոր հաճույքները' հորինված նախնադարյան ցեղի շնորհիվ:

 

 

 
























 





Wall-i Glo