Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Կուսակցության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել է նաև ՙՙԻշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ՚՚։
Կարծում եմ՝ այս հարցում իշխանությունն ընտրել է ամենառացիոնալ տարբերակը:

 


Եթե որոշվեր, որ Հայաստանի նախագահն է մասնակցում Էրդողանի երդմնակալության արարողությանը, ես լրիվությամբ համաձայն կլինեի ԲՀԿ-ի մոտիվացիային: Այս պարագայում՝ ոչ:
Երևանն՝ այս մեսսիջով, ցանկանում է ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը՝ Թուրքիայի հետ առնաց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում:

 


Սա այն դեպքն է, որ կառուցողականությունն ու նախաձեռնողականությունը կարող են միայն ռացիոնալ արդյունքի բերել:

 

 

Սուրեն Սուրենյանց